Քաղաքական

Իսրայելացի զինվորականները հարձակվել են լուսանկարչի վրա

Իսրայելացի զինվորականները հարձակվել են լուսանկարչի վրա

Իսրայելական զինվորական ուժերը Մամալլահում հարձակվել են Wafa լրատվական գործակալության լուսանկարիչ Մուհամմեդ Աբու Զեյդի վրա,- գրում է Ալջազերան։

Լրատվական գործակալությունը հայտնել է, որ զինվորները նրա տեսախցիկից առգրավել են նաև հիշողության քարտը։

Լուսանկարիչը պատմել է, որ իր վրա հարձակվել են հրացանի կոթերով, բանավոր վիրավորանքներ հղել և կարճ ժամանակով ձերբակալել:

Պաղեստինցի լրագրողների վրա հարձակումներն ակտիվացել են հոկտեմբերի 7-ին Գազայի դեմ Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի նախնական տվյալների համաձայն, հոկտեմբերի 7-ից՝ պատերազմի մեկնարկից ի վեր, սպանվածների թվում առնվազն 111 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ են:

Գազայի կառավարության լրատվական գրասենյակը նշում է, որ այդ թիվը առնվազն 172 է:

Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)