Վթարային ջրանջատումներ կլինեն Երևանում և մարզերում սեպտեմբերի 2-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 11:00-21:00-ն կդադարեցվի ք.Սեվան, Նալբանդյան 12-26 շենքերի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 2-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Խոտ. Քարահունջ. Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերի, Գորիս քաղաքի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 2-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Հաղթանակի 2-18 փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 2-ին ժամը 11:15-15:00-ն կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: