Քաղաքական

Ընդհանուր գործադուլ, կաթվածահար Իսրայել՝ Գազայում պատանդների սպանությունից հետո

Ընդհանուր գործադուլ, կաթվածահար Իսրայել՝ Գազայում պատանդների սպանությունից հետո

Թել Ավիվում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ։ Նրանց զայրույթը կառավարության նկատմամբ բարձրացել է 6 պատանդների սպանությունից հետո։

Մոտ 100,000 իսրայելացի բողոքի ակցիա է կազմակերպել և համընդհանուր գործադուլ հայտարարել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում պահվող վեց պատանդներ սպանված են հայտնաբերվել: 

Ցույցերն անց են կացվել Թել Ավիվում և Երուսաղեմում․ մարդիկ պահանջել են վարչապետ Նեթանյահուին հասնել հրադադարի համաձայնության՝ մնացած պատանդներին տուն բերելու համար:

Ժամանակավորապես կփակվի օդանավակայանը, պետական ​​գրասենյակները, դպրոցները և բազմաթիվ այլ բիզնեսներ որոշ ժամանակով կդադարեցնեն իրենց աշխատանքը։

Ցուցարարները փակել են Թել Ավիվում գլխավոր մայրուղին՝ վանկարկելով Նեթանյահուի դեմ։ Վեց պատանդների մարմինները հայտնաբերվել են Գազայի հարավում գտնվող Ռաֆահի ստորգետնյա թունելներում։ Նրանք եղել են հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումների ժամանակ գերեվարվածների թվում:

Իսրայելի կառավարությունն ու Համասը պատանդների մահվան մեջ միմյանց են մեղադրում։ Նեթանյահուն պնդում է, որ Համասը հրաժարվում է ընդունել գործարքը, մինչդեռ Համասը ասում է, որ Իսրայելը չի ​​համաձայնել հրադադարի:

 Պատանդների ընտանիքները և բազմաթիվ իսրայելցիներ կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել մնացած գերիներին տուն բերելու համար:

Անահիտ Ամիրխանյան (կամավոր լրագրող)