ԿԼ. «Նոան» ջախջախեց սլովակական ակումբին տնային խաղում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոան» մրցեց սլովակական «Ռուժոմբերոկի» դեմ։
Ռուի Մոտայի սաները կարողացան 3:0 հաշվով ջախջախել մրցակցին ու շոշափելի առավելություն ստանալ պատասխան խաղից առաջ։
Հանդիպման 3-րդ րոպեին «Նոան» բացեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ թիմի ու նաև մրցաշարի լավագույն ռմբարկու Գոնսալո Գրեգորիոն, ով 7 խաղում 6 գոլ է հեղինակել։
79-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով Գոռ Մանվելյանը կրկնապատկեց երևանյան թիմի առավելությունը։
Խաղի հիմնական ժամանակի ավելացված 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Նոան» Մատեու Այասի հարվածից հետո երրորդ գոլը հեղինակեց։
Դիմակայության պատասխան հանդիպումը օգոստոսի 29-ին է Սլովկաիայում։