Մարզային

Օգոստոսի 15-ին վթարային անջատումներ կլինեն Արմավիրում և Տավուշում

Օգոստոսի 15-ին վթարային անջատումներ կլինեն Արմավիրում և Տավուշում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շիրազ, Դարմոյան և Մաշտոց փողոցների, Ազատամարտիկներ 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ և 5-րդ նրբանցքների, Ե.Չարենց 3-րդ և 4-րդ նրբանցքների բաժանորդների ջրամատակարարումը։

Օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 09:00-ն , վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:


Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)