Օգոստոսի 11-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ հայ-իրանական մշակութային փառատոնը, որի ընթացքում Գորիսն ու իրանական Քաշան քաղաքը քույր քաղաքներ դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Ըստ Գորիս համայքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ այն կնպաստի երկու ժողովուրդների մեջ շփման եզրերի ավելացմանը։ Լրագրողների հետ զրույցում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը խոսեց առևտրական կապերի զարգացման ծրագրերի և նախագծերի մասին․
«Իրան-Հայաստան սահմանի անփոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար»։
«Համագործակցության մետաքսե գորգ» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին նաև մարզային իշխանության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ և բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Իրանից։ Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել հայկական մշակույթը, արվեստը և խոհանոցը: Փառատոնին Գորիսի տարածաշրջանի գյուղերը իրենց տաղավարներում ցուցադրեցին հայկական ավանդական և ժամանակակից արվեստի նմուշներ, հայկական և իրանական խոհանոցի ուտեստներ, ազգային երաժշտական և պարային համարներ, ինչպես նաև իրանական հարսանիք: