Մարզային

Օգոստոսի 9-ին և 10-ին Իջևանում փակ փողոցներ են լինելու

Օգոստոսի 9-ին և 10-ին Իջևանում փակ փողոցներ են լինելու

Իջևանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 9֊ին և 10֊ին Աբովյան փողոցը (Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու մոտից) և Վալանսի փողոցը (Շախմատի տան մոտից) փակ են լինելու ավտոտրանսպորտային միջոցների համար։

Համայնքապետարանից պարզաբանեցին, որ փակ փողոցների պատճառը օգոստոսի 10-ին Շատրվանների հրապարակում տեղի ունեցող միջոցառումն է և դրա նախապատրաստական աշխատանքները։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)