Աղստև գետի վարարման հետևանքով քաղաքացիները արգելափակվել են «Հեքիաթ» ճամբարում
Այսօր, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատները և տարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս։