ՊՆ-ն հերքում է, իսկ Իրանում դեռ լռում են
ՊՆ-ն հերքում է, իսկ Իրանում դեռ լռում են
ՀՀ պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։
Այնուհանդերձ, Իրանում դեռևս չկա պաշտոնական հայտարարություն՝ Iran International-ին ի պատասխան։
Ըստ Iranintl.com-ի՝ Մերձավոր Արևելքի բարձրաստիճան սպաներից մեկը նշել է, որ համաձայնագիրը բաժանվել է մի քանի պայմանագրերի և ստորագրվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Հայտնի է նաև այն զինամթերքների ցանկը, որը Իրանը պատրաստվում է մատակարարել Հայաստանին։ Այն ներառում է անօդաչու սարքեր, ինչպիսիք են Shahed 136, Shahed 129, Shahed 197, Mohajer, և հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, ինչպիսիք են 3rd Khordad, Majid, 15th Khordad և Arman: Այն նաև ներառում է հետախուզական համագործակցություն, սերտ ռազմական հարաբերություններ, ուսուցում և հայկական տարածքում բազաների ստեղծում, աղբյուրը հայտնել է Iran International-ին։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)