Բաքուն Երևանին հրավիրել է COP29 գագաթնաժողովին
Բաքուն Երևանին հրավիրել է COP29 գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանին հրավիրել են մասնակցելու COP29 գագաթնաժողովին, որն այս տարի կանցկացվի Բաքվում։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարին հրավերի նամակ է ուղարկել COP29-ի նախագահ, Ադրբեջանի բնապահպանության նախարար Մուխթար Բաբաևը։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը, ինչն ավելի հայտնի է COP29 անվամբ, այս տարի նախատեսված է անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Ադրբեջանը 2024 թվականի մարտին Մուխթար Բաբաևին նշանակել է COP29-ի նախագահ։ Մուխթար Բաբաևը Ադրբեջանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարն է և SOCAR-ի՝ Ադրբեջանի ազգային նավթային ընկերության նախկին փոխնախագահը։
COP29-ը Ադրբեջանում հյուրընկալելու որոշումը` մարդու իրավունքների խախտման պատճառով, իրավապաշտպանների և քաղաքական վերլուծաբանների կողմից քննադատության է ենթարկվել։
Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի (AEI) ավագ գիտաշխատող և Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը գրել է, որ Ադրբեջանի հաղթանակը COP-ը հյուրընկալելու հարցում կարող է հակադարձ արդյունք տալ։ «Խավիարային» դիվանագիտությունը և PR ընկերությունների հաղորդագրությունները կարող են ազդել միամիտների, անգրագետների կամ հեշտությամբ գնվող մարդկանց վրա, բայց նաև լույս կսփռվի երկրի ռենտիերիզմի, կոռուպցիայի և չարաշահումների վրա»։
Հաղորդակցության ստրատեգ Ստեֆան Պեչդիմալջին գրել է, որ «երբ Բաքվի COP29-ի ընթացքում մասնակիցները նաև այցելեն տարածք, որը տեղացի գիտնականների շրջանում հայտնի է որպես «աշխարհի էկոլոգիապես ամենաավերված տարածքը»։
Սիմոն Մաղաքյանը Time-ի հոդվածում Ադրբեջանին բնութագրում է որպես «ռեպրեսիվ նավթային ագրեսոր», որի կեղծ բնապահպանությունը «ծաղրում է էկզիստենցիալ ճգնաժամը, որին մենք հանդիպում ենք որպես տեսակ» և Աշխարհի ամենակարևոր գործերի նկատմամբ «խաթարում է վստահությունը»։
Ըստ ԱՄՆ կառավարության Միջազգային Առևտրի վարչության տվյալների՝ նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի կեսը և 2022 թվականի արտահանման եկամուտի 92,5%-ը։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ Բաքվի COP29-ին չի մասնակցի՝ Ադրբեջանին մեղադրելով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայերի էթնիկ զտումների մեջ։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)