Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հաղթեց մակեդոնական «Շկենդիային»։
Ռուի Մոտայի սաները Մակեդոնիայում ևս կարողացան հաղթանակի հասնել։ Առաջին խաղում «Նոան» 2 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը։
Այս խաղում երևանյան ակումբից աչքի ընկան Ալեքսանդր Միլկովիչն (20’) ու Վիրջիլ Պինսոնը (90+1’): Մրցակցի միակ գոլը հեղինակեց Կլիսման Տորտը (53՛): Ընդհանուր դիմակայությունում «Նոան» 4։1 հաշվով առավելության հասավ մակեդոնական ակումբի նկատմամբ։
Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում հայկական ակումբը կմրցի մալթական «Սլիմայի» դեմ։ Առաջին հանդիպումը հուլիսի 25-ին է Հայաստանում, պատասխանը օգոստոսի 1-ին՝ Մալթայում։