Էդուարդ Սպերցյան. «Մխիթարյանն ինձ տեսնում է որպես Հայաստանի հավաքականի առաջատարի»
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «РБ Спорт»-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ընտրանու նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
Սպերցյանը պատմել է, թե ինչպես է օգնում հայ կիսապաշտպանն իրեն ու արդյոք Հենրիխը առաջարկել է տեղափոխվել միլանյան ակումբ։
«Մխիթարյանի հետ շատ եմ խոսում։ Մենք հաճախ ենք շփվում։ Նա ինձ տեսնում է որպես Հայաստանի հավաքականի առաջատարի։
Ասում է ինձ, թե ինչն եմ ճիշտ անում և ինչը՝ սխալ: Իհարկե, նա հույսը դնում է ինձ վրա՝ որպես առաջնորդի, օգնում է ու ասում, թե ինչպես գործեմ»։
Իսկ այն հարցին, թե Հենրիխը չի առաջարկել իրեն տեղափոխվել «Ինտեր», Սպերցյանը պատասխանեց, որ ընդհանրապես այդ մասին չեն խոսել։
Էդուարդ Սպերցյանը նախորդ մրցաշրջանում անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 12 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում նախորդ մրցաշրջանի 44 խաղում 2 գոլ խփեց և կատարեց 7 գոլային փոխանցում։