Մշակույթ

Շվեդիայի ներկայացուցիչը հաղթեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում

Շվեդիայի ներկայացուցիչը հաղթեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում

«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթն անցկացվել է Լիվերպուլում, և հաղթող է ճանաչվել Շվեդիայի ներկայացուցիչը՝ Լորինը, «Tattoo» երգով։ Նա հավաքել է 583 միավոր։ Այս հաղթանակը Լորինը պատմության մեջ վաստակում է երկրորդ անգամ․ առաջինը 2012 թվականին էր «Euphoria» երգի օգնությամբ։

«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի եզրափակիչ փուլում պայքարում էին 26 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ Բրյունետը։ Ներկայացնելով «Future lover» երգը՝ նա զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։ Այս երգի տեսահոլովակը ամենադիտվածների ցանկում է երգի մրցույթի յութուբյան էջում։

Գայա Ասոյան (կամավոր թղթակից)