Առողջապահական

«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է «Համակցված վերականգնողական բուժում» հետպատերազամյան ծրագիրը

«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է «Համակցված վերականգնողական բուժում» հետպատերազամյան ծրագիրը

2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հազարավոր երիտասարդներ ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բուժման կարիք ունեն։ Հայաստանում վերականգնողական բուժում է իրականացվում միայն երկու բժշկական հաստատություններում, որոնցից մեկը գտնվում է Երևանում, իսկ երկրորդը՝ Գյումրիում:

«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է «Համակցված վերականգնողական բուժում» հետպատերազամյան ծրագիրը: Այն իրագործվում է ֆրանսիայի արտաքին գործերի ու եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամայհին աջակցության կենտրոնի մասնակցությամբ: Բաժանմունքը բացվել է Վանաձորի բժշկական կենտրոնում: Բաժանմունքին տրամադրվել է 12 միավոր վերականգնողական սարքավորում, 10-յակ մասնագետներ վերապատրաստվել են ֆրանսիացի գործընկերների կողմից։

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը նշեց, որ տղաները, նրանց հարազատները իրական հերոսներ են, ովքեր անսահման ուժ են տալիս։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կարևորելով նման կենտրոնի բացումը մարզում, նշեց, որ կենտրոնի վերականգնողական ծառայություններից կարող է օգտվել մոտ 100 զինծառայող։ Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել նաև Տավուշի բնակիչները։