Մարտի 22-ից ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը SSJ100 հայրենական ինքնաթիռներով կվերսկսի կանոնավոր թռիչքները դեպի Հայաստան։
«Աերոֆլոտ»-ն սկսում Է տոմսերի վաճառքը` Երեւան ամենօրյա կանոնավոր չվերթների համար: «Աերոֆլոտ»-ի չվերթները Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից և կիրականացվեն Sukhoi Super Jet 100 հայրենական ինքնաթիռներով։
Տոմսերի ամրագրումն ու գնումը կարելի է իրականացնել ավիաընկերության կայքում, բջջային հավելվածում, ինչպես նաեւ զանգահարելով կոնտակտային կենտրոնի շուրջօրյա հեռախոսահամարներով՝ +7-495-223-5555 (Մոսկվա), 8-800-444-5555 (Ռուսաստանի ներսում զանգերն անվճար են) եւ ավիաընկերության սեփական վաճառքի գրասենյակներում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: