Հրադադարի խախտումից մինչև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ
Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ պարբերաբար խախտել են հրադադարը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Միայն Խրամորթ գյուղի ուղղությամբ հակառակորդը արձակել է ընդհանուր առմամբ 23 ական։
Մարտի 10-ին ժամը 10:35-ին Արցախի ոստիկանությունը հաղորդում է, որ Ադրբեջանի կողմից արձակված ականանետի կրակոցից բեկորային վիրավորում է ստացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչը։ Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի պատգամավորների նախաձեռնությամբ մարտի 10-ին, ժամը 19:00-ին Արցախի Ազգային ժողովը սահմանային իրավիճակի հարցով արտահերթ նիստ կգումարի