Տնտեսական

Վթարվել է ՀՀ-ից Արցախ եկող հիմնական գազատարը

Վթարվել է ՀՀ-ից Արցախ եկող հիմնական գազատարը

Մարտի 8-ից Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների՝ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ադրբեջանական կողմը, սակայն,  խոչընդոտում է և թույլ չի տալիս, որպեսզի «Արցախգազ» ընկերության մասնագետները վերացնեն վթարն ու վերականգնեն գազամատակարարումը։ Հայկական կողմը դիմել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին։ Վերջիններս բանակցություններ են վարում վթարի վերականգնման աշխատանքները սկսելու ուղղությամբ։

Ըստ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ «Ակնհայտ է, որ գազի մատակարարման դադարեցումով հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու, իրավունքների զանգվածային խախտումներ Արցախի ողջ բնակչության՝ ավելի քան 100,000 մարդու համար»: