Տապսիգարգինն արդյունավետորեն ազդում է նաև դելտա շտամի դեպքում
Տապսիգարգինն արդյունավետորեն ազդում է նաև դելտա շտամի դեպքում
Բրիտանացի գիտնականները ստուգել են բուսական ծագման տապսիգարգինի ազդեցությունը SARS-COV-2-ի երեք շտամների վրա։ Պարզվել է, որ այն արդյունավետ է ինչպես ալֆա ու բետա, այնպես էլ բարձր վարակելիություն ունեցող դելտա շտամների դեպքում։
Տապսիգարգինը լայն կիրառության հակաուռուցքային և հակավիրուսային միջոց է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն ակտիվացնում է բնածին իմունային պատասխանը մարդու շնչառական վիրուսների ամենատարածված երեք տեսակների հանդեպ։
2021 թ․ փետրվարին Նոթթինգեմի համալսարանի հետազոտողները Չինաստանի գյուղատնտեսական համալսարանի գործընկերների հետ հայտնաբերեցին, որ տապսիգարգինը արդյունավետ է նաև նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեպքում։
Լաբորատոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տապսիգարգինի միանգամյա օգտագործումը կանխում է բջիջներում վիրուսի վերարտադրումն առնվազն 48 ժամով։
Հետազոտությունը ցույց է տվել, որ տապսիգարգինը՝ որպես կոմպլեքս միջոց, կարող է կիրառվել միաժամանակ մի քանի ինֆեկցիաների դեպքում, ինչպիսիք են օրինակ՝ գրիպը, քովիդն և շնչառական սինցիտիալ վիրուսները։
Վիրուսն ամբողջությամբ չեզոքացնելու համար երբեմն անհրաժեշտ է լինում կիրառել բավականաչափ մեծ դեղաչափ։ Նախնական փորձարկումներում, որոնք իրականացվել են բջիջների և կենդանիների վրա, մեկ դեղաչափը 95 տոկոսով չեզոքացրել է վիրուսի բոլոր երեք շտամները՝ ալֆան, բետան և դելտան։
Հետազոտության հեղինակները լիահույս են, որ տապսիգարգինը ակտիվորեն կկիրառվի քովիդի դեպքում՝ որպես պրոֆիլակտիկ և թերապևտիկ միջոց։
Տապսիգարգինի անվտանգությունն ստուգվել է կլինիկական փորձարկումների արդյունքում։