ԵՒՔաղաքական

Սեպտեմբերի 3-ից կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը

Սեպտեմբերի 3-ից կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հայտարարում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի գործարկման մասին։

Գնացքի մեկնարկը տեղի կունենա սեպտեմբերի 3-ից։  Գնացքը կմեկնի Երևանից ամսվա կենտ օրերին,  իսկ  Թբիլիսիից ամսվա զույգ օրերին։

Երևան-Բաթումի-Երևան գնացքը աշխատում է առանց չվացուցակի փոփոխության մինչև 01․10․2024 թ․-ը։

Չվացուցակին կարող եք ծանոթանալ railway.am կայքում։

Տոմսերը կարող եք ձեռք բերել Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր կայարանների տոմսարկղերում և առցանց։

Անահիտ Սահակյան (կամավոր թղթակից)