Սոցիալական

Ֆինանսական աջակցություն գործատուներին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց աշխատանքի ընդունելու համար

Ֆինանսական աջակցություն գործատուներին՝ Լղ-ից տեղահանված անձանց աշխատանքի ընդունելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ֆինանսական աջակցություն է տրամադրվում այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։

Ծրագիրն ուղղված է 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը։ Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել այն անձանց, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Նախարարությունը նաև մանրամասնել է աշխատանքի ընդունվող անձանց թվի մասին, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրման, պայմանագրի լուծարման կարգի վերաբերյալ։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)